Մինչ Կառավարության շենքի պատերից ներս ընթանում էր կառավարության այս տարվա առաջին նիստը, շենքի դիմաց տեղի էր ունենում հերթական բողոքի ակցիան։ Այս անգամ էլ այնտեղ են հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են, որ իրենց որդիները ծառայությունն անցկացնեն բացառապես Հայաստանում և ոչ թե Արցախում։ Նրանք այդ պահանջով հանդիպում են ակնկալում վարչապետի հետ։
Ինչպես հայտնում է Armenia Today-ի թղթակիցը, քիչ առաջ զինծառայողների ծնողներին է մոտեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խոստացել նրանց պահանջը հայտնել վարչապետին։ Սարգսյանը նաև ասել է, որ կես ժամվա ընթացքում կպատասխանի՝ Փաշինյանը կարո՞ղ է ընդունել նրանց, թե՞ ոչ։