ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:
«Մեր գյումրեցի տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող և վիճակը կայուն է։
Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ որ հունվարի 13-ին հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ: