«Զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են, և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ դուրս է բերվել 3439 զինծառայողի մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը։