ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Այս մասին իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Ն․ Փաշինյանը՝ հայտնելով, որ ազատման հրամանի անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստորագրել է։
«Առաջիկայում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նոր պետ և պետի տեղակալներ կնշանակենք։ Այժմ ՊՆ նախարարին հրահանգված է կատարել իր ծառայողական պարտականությունները և ԶՈւ-երի բնականոն գործունեությունն ապահովել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր նաև ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։