Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մարդանլի Իբադուլլա Մահսուդ օղլուն վիրավորվել է հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ փոխհրաձգության հետևանքով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ կրակահերթի հետևանքով մահացել է հայ զինծառայող։ Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: