ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, ներկա գտնվել անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանը, առանձնազրույցներ ունեցել բժիշկ-մասնագետների, զորակոչիկների հետ, տվել զորակոչի գործընթացի կազմակերպչական մակարդակն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ»,- հայտնել է Աբրահամյանը: