Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հետ. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը վկայակոչելով Երևանի ռազմական-դիվանագիտական իր աղբյուրին:
«Մոսկվայում տեղի է ունեցել Կարապետյանի և Շոյգուի հանդիպումը», – ասել է աղբյուրը:
Հանդիպման մանրամասներն ու թեմաները չեն հրապարակվել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հանդիպումը:
Նշենք, որ անցած երկուշաբթի օրը Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Կարապետյանի հետ:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – ասել են ՌԴ ՊՆ-ից: