Հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ժամը 06։00-ի դրությամբ ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։
«Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Արարատի հատվածներում կրակ են բացել: Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհվել է ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող, եւս երեքը վիրավորվել են: