Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: