Եռամսյա վարժական հավաքներում կընդգրկվեն զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում ընդգրկված անձինք։ Խոսքը վերաբերում է այն պահեստազորայիններին, որոնք ծառայել են ԶՈՒ-երում և հաշվառվել են պահեստազորում։ Այս մասին «Զինուժ»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։
Գնդապետը նաև առանձնացրեց հետևյալը
1․ Զորահավաքի ենթակա են շարքային կազմի մինչև 53 տարեկան, կրտսեր սպայական կազմի մինչև 55 տարեկան պահեստազորայինները։
2․ Եռամսյա հավաքներն լինելու են շարունակական բնույթի, պահեստազորում հաշվառված բոլոր պահեստազորայինները բոլորը պետք է անցնեն վարժական հավաքներ։
3․Պահեստազորայինները զորակոչվելու դեպքում համարվելու են զինծառայողներ՝ և՛ սպաները, և՛ սերժանտ-շարքայինները, և՛ ենթասապները։ Նրանք օգտվելու են զինծառայողի բոլոր սոցիալական երաշխիքներից։
4․ՊՆ-ն վճարելու է բոլոր պահեստազորայիններին աշխատավարձերը՝ հավասարեցված ներկայում գործող ԶՈՒ աշխատավարձերին։
5․ Վարժական հավաքների ենթական չեն ՀՀ այն քաղաքացիները, որոնք ամրագրված են, կամ ունեն առողջական խնդիրներ։ Մնացած բոլոր քաղաքացիները ենթական են զորակոչման։
6․Հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները պարտավորվում են պաշտպանել զորակոչված պահեստազորայինների աշխատավարձերը։
7․ Այն քաղաքացիները, որոնք գրագետ, պատշաճ ձևով կկրեն ծառայությունը՝ կխրախուսվեն՝ ստանալով սպայական կոչումներով։ Նրանց կարող են տրվել առաջին սպայական զինվորական կոչումները՝ հետագայում պահեստազորում որպես դասակի հրամանատարներ ներգրավելու համար։
8․ Անհրաժեշտությունից ելնելով պահեստազորայինները կընդգրկվեն նաև մարտական հերթապահության։
9․Հավաքներցի խուսափած քաղաքացիները կենթարկվեն քրեական հետապնդման՝ 3 տարվա ազատազրկման։