Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց։ Այս մասին «Զինուժ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա նշել է, որ գործնական քայլեր են անելու ՌԴ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
«Չէ բառ չեմ լսել ՌԴ-ում, ունենք լիովին աջակցություն։ Մենք պլանավորում ենք ունենալ որակյալ սպառազինություն։ Մենք պլանավորում ենք ունենալ նաև նոր սպառազինություն։ Ավելի լավ է մենք ունենանք քիչ, բայց որակյալ սպառազինություն։ Մենք պետք է ունենանք զենքի սեփական արտադրություն։ Այստեղ նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և արագ դա անելու ենք»,- կարևորեց նախարարը։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում։