Օգոստոսի 24-ին 4-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Կատարելագործվել են զինծառայողների՝ հրաձգային զենքերի կիրառման հմտությունները, ստուգվել է նրանց պատրաստության մակարդակը։