Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, իսկ 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: Այս մասինն ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ անգամ այլ թիվ եմ հրապարակել, քանի որ այդ ընթացքում զոհերի մարմինների նույնականացում է հաստատվել։ Հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հստակեցրեց նա։