Օգոստոսի 26-ին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորայինների՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է անել ամեն ինչ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ձեզ հորդորում ենք նորից դառնալ զինվոր, նորից ընդգրկվել հայրենիքի պաշտպանության, նորից լավ սովորել, նորից վերհիշեք զենք բռնել»,- նշել է նախարարը՝ հորդորելով անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։
Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը հավաքների մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։
Մանրամասն՝ տեսանյությում։