Բաքվից Երևան է ժամանել ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռը ՝ 2 հայ ռազմագերիներով։ Հայ զինծառայողներին ուղեկցել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Peacekeeper Telegram ալիքը հրապարակել է ռազմագերիների ժամանման տեսանյութը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի դիմաց օգոստոսի 25 -ին Մարտակերտում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջամիլ Բաբաևը հանձնվել է Բաքվին:
Հիշեցնենք, որ Արթուր Նալբանդյանը եւ Արամայիս Թորոզյանը անհետացել էին հուլիսի 14 -ին Սև լճի տարածքում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանական կողմին է հանձնվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որը ձերբակալվել է օգոստոսի 25 -ին։