Վարդենիսի տարածքում մայիսից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում, հետախուզում է հայտարարվել` կապված զինծառայությունից խուսափելու հետ։
«Այս պահին այլ տեղեկություն հայտնի չէ։ Հաստատված չէ նաև զինծառայողի` Ադրբեջանում գտնվելու փաստը»,- հավելեց Կողբ համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։