ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որով պաշտոնատար անձանց է ազատել ՀՀ ԶՈւ-ից։
Ըստ նախագահի հրամանագրի՝ Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով՝ Պողոս Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:
Մինչ այս գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նշենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել է 2016 թվականին, իսկ Սահակ Օհանյանը՝ 2019 թվականին։