Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում էէ ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: