«Այսօրվա դրությամբ 243 մարդու գտնվելու վայրն անհայտ է», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցնելով 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիների թիվը:
Վարչապետը պատասխանելով խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, թե իշխանությունները ինչ միջոցներ են ձեռնարկում հայ գերիներին վերադարձնելու համար, ասաց որ հնարավոր ամեն ինչ արվում է անհետ կորած քաղաքացիների ճակատագիրը պարզելու համար:
Կառավարության ղեկավարը հայտնեց նաև, որ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով մոտ 200 մարդ դեռ անհետ կորած է համարվում:
Ըստ վարչապետի ՝ բանտարկյալների և անհետ կորածների խնդիրը Հայաստանի բոլոր ներկայացուցիչների միջազգային հանդիպումների առանցքային թեման է:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին նախընտրական բանավեճերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով 268 մարդ անհետ կորած է համարվում: