2020թ.-ի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից»։
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: