44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի բարձրագույն ղեկավարության կողմից կայացվող որոշումները պատշաճ մակարդակի վրա չէին: Այս մասին ասվում է ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» «Փոթորիկ Կովկասում» գրքում:
2020թ. -ի աշնանը տեի ունեցած ռազմական գործողություններին նվիրված Ռուսաստանի ռազմավարական վերլուծությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի խմբագրությամբ պատրաստված և կենտրոնի կայքում հրապարակված աշխատանքներում մանրամասն վերլուծվում են ճգնաժամի գրեթե բոլոր ասպեկտները, մասնավորապես՝ մարտական գործողությունների ընթացքը, սպառազինության առանձին տեսակների կիրառումը, պատերազմի աշխարհաքաղաքական ասպեկտները և այլն:
«Դեռևս չի բացահայտվել հակամարտության ժամանակ ԼՂՀ և Հայաստանի զինված ուժերի կողմից ռազմական որոշումների ընդունման և կառավարման համակարգը: Ամեն դեպքում, գնահատականների մեծ մասի համաձայն, ինչպես բարձրագույն ղեկավարության կողմից ընդունվող որոշումների որակը, այնպես էլ դրանց փոխգործակցությունը կազմակերպվել է ոչ պատշաճ մակարդակով: Խոսքը նաև տարբեր շտաբերի փոխգործակցության մասին է»,-ասված է գրքում:
Ընդգծվում է, որ չնայած Ադրբեջանի վճռական և ակնհայտ մտադրություններին, Հայաստանը պատասխան ռազմական արձագանքը համարժեք չի եղել:
Նշվում է, որ հակամարտության առաջին օրը արգելվել է 18-ից մինչեւ 55 տարեկան տղամարդկանց ելքը երկրից, սակայն համընդհանուր մոբիլիզացիան այդպես էլ չի հայտարարվել: Հեղինակների դիտարկմամբ՝ նաև որոշում չի կայացվել բացահայտ կերպով Լեռնային Ղարաբաղ հայկական կանոնավոր բանակի խոշոր ուժեր մտցնել: «Լեռնային Ղարաբաղն հենց սկզբում արագ մոբիլիզացրել է իր 8000-հոգանոց պահեստազորի 90 տոկոսը։ Հայաստանը տրամադրել է 7000 մարդու: Նման համեստ համալրումը սկզբունքորեն չի փոխել իրավիճակը և առանձնապես չի ավելացրել ԼՂՀ պաշտպանական հնարավորությունները»,- նշվում է գրքում:
Վերլուծելով մարտական գործողությունների ընթացքը՝ ժողովածուի հեղինակները գրում են, որ մարտերի առաջին օրերին ԼՂՀ-ում հաջողվել է միայն հարավային հատվածում դուրս մղել հակառակորդին: Բայց այստեղ էլ Ադրբեջանին չի հաջողվել արագ հաջողության ահսնել ականապատ դաշտերով անցնելու պատճառով: «Իրավիճակը սկսել է փոխվել մարտերի 5-6 օրը միայն. ԼՂՀ ՀՕՊ և հրետանու ուղղությամբ ադրբեջանական հարվածների արդյունքները այդ ընթացքում նոր իրենց ազդեցությունն են ունեցել, ամենուրեք բարձրացվել է հետևակային ստորաբաժանումների կառավարման որակական մակարդակը»,-նված է գրքում, որտեղ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների արագությունն ու փոխհամաձայնեցվածությունը Թուրքիայի հետ անմիջական կապի մեջ լինելու հետ են կապում:
Նշվում է, որ Ադրբեջանի հաջողությունների համար հիմք է հանդիսացել նաև Հայաստանում և ԼՂՀ-ում տիրող ռազմական իրավիճակի մասին սպառիչ տեղեկացվածությունը: Ընդհանուր պատկերը ներկայացնում էր թուրք-հայկական սահմանի երկայնքով գործող Թուրքիայի ԶՈւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման Е7-Т ինքնաթիռը, իսկ արևելյան ուղղությունից մարտական գործողություններին անմիջապես հետևում էին հետախուզական ապարատով հագեցած թուրքական F-16 կոնտեյներները:
Հեղինակներն անդրադառնում են կողմերի կորուստների թեմային՝ նշելով, որ ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը չի պահանջել ամբողջական և վերջնական կապիտուլյացիա:
«Ամենայն հավանականությամբ, դա կապված էր ոչ միայն քաղաքական նկատառումներով, այլև հաղթանակի բարձր գնով: Մասամբ սպառվել էին անօդաչուների եւ զինամթերքի պաշարները: Ադրբեջանի զինծառայողների կորուստների մասին տվյալները հայտարարվել են պատերազմի ավարտից մեկ ամիս անց: Դրանք անսպասելիորեն լուրջ կորուստներ են եղել: Հունիսի 2021 պաշտոնական ցուցակով եղել է 2900 զոհ և 14 անհայտ կորած: Մինչդեռ Ադրբեջանի գերեզմանատների արբանյակային լուսանկարների համեմատական ուսումնասիրությունը մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ է ցույց տալիս թե՛ պատերազմի սկսվելուց և թե՛ հետո»-ասվում է գրքում։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, թե քիչ հավանական էր թվում, որ հայերը կարող էին հաղթել պատերազմում՝ հաշվի առնելով իրենց առջև ծառացած հանգամանքները:
«Նրանք բախվել էին ավելի լավ զինված, տեխնոլոգիական առումով գերազանցող ուժերին, որոնք մեծ քանակությամբ ժամանակակից սարքավորումներ ունեին:
Ըստ բաց աղբյուրների, զոհված հայ զինծառայողների ընդհանուր թիվը կազմել է 3705, իսկ Ադրբեջանինը՝ 2904»,-գրում են հեղինակները:
Առանձին ուշադրություն է արժանացել հակամարտության ընթացքում տարբեր տեսակի սպառազինություններին, առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության միջոցներին: Մասնավորապես, հեղինակները նշում են, որ Արցախյան հակամարտության հետպատերազմյան բազմաթիվ հետազոտություններում, որպես Ադրբեջանի որպես Ադրբեջանի հաղթանակի կարևորագույն և որոշիչ բաղադրիչ, վերլուծաբանների ուշադրությունը սևեռվել է անօդաչու թռչող սարքերի և ռազմամթերքի տեխնոլոգիաների վրա:
«Չնայած այդ համակարգերը վճռորոշ նշանակություն են ունեցել իրենց վերապահված խնդիրների կատարման համար, բայց դրանք հեղափոխական նոր սպառնալիք չեն ներկայացրել. նման արդյունքներ կարող էին լինել նաև ժամանակակից ռազմաօդային ուժերի կողմից, թեև ոչ այնքան ցածր գնովլ: Ադրբեջանը ակնհայտորեն ցույց տվեց, որ ժամանակակից, ճշգրիտ, համեմատաբար էժան, բայց արդյունավետ հարվածային և հետախուզական համակարգերը ներկայումս մատչելի են զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար և կարող են օգտագործվել խիստ արդյունավետ կերպով», – գրում են ժողովածուի հեղինակները:
Ընդգծվում է, որ ՀՕՊ ոլորտում Հայաստանի առաջընթացի բացակայությունը չափազանց մեծ ռազմավարական սխալ էր այն դեպքում, երբ նրա հակառակորդը տասնամյակի մեծ մասը ծախսել է ժամանակակից անօդաչու համակարգեր գնելու վրա: Գրքում մանրամասն վերլուծվում են հայկական ՀՕՊ-ի խնդիրները, նշվում է, որ դրա միջոցների ճնշող մեծամասնությունը բավարար չափով ժամանակակից չէին վտանգը հաղթահարելու համար: Նշվում է նաև, որ հայկական ուժերի ոչ բավարար պատրաստվածությունը և համակարգման բացակայությունը ադրբեջանական կողմի կիրառած մարտավարական հնարքների համար հակաօդային պաշտպանության միջոցները համեմատաբար դյուրանցիկ են դարձրել:
«Այլ կերպ ասած՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կարողացավ պահպանել իր առավելությունն օդում, որպեսզի ազդի ցամաքային մարտերի վրա: Ադրբեջանն օգտագործեց օդային հարվածները, ինչը հայկական կողմին զրկեց արդյունավետ հակազդեցություն կազմակերպելու հնարավորությունից»,- ասվում է աշխատությունում: Հետազոտության հեղինակները տվյալներ են ներկայացնում հայկական կողմից խոցված Ադրբեջանի ԶՈւ թռչող սարքերի թվի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի աղբյուրի, ԼՂՀ երկնքում խոցվել է շուրջ 180 օդային թիրախ, որոնցից 7-ը եղել են «Bayraktar TB2» թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Մյուս կողմից նշվում է, որ, Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկն ավելի կայուն է եղել կորուստների նկատմամբ, քանի որ պատերազմից առաջ բավարար քանակությամբ անօդաչու սարքեր են ձեռք բերվել նույնիսկ կորուստների պայմաններում իրենց հնարավորությունները պահպանելու համար, իսկ պատերազմի ժամանակ դրանց գնումը շարունակվել է:
Հեղինակները նաև մատնանշում են Հայաստանի ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի միջեւ փոխգործակցության խնդիրները։ «Թվում է, թե հակամարտության ժամանակ հայկական ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ-ի միջև համակարգումը քիչ էր։ ՀՍՏ-ի կենտրոնի տվյալներով ՝ հայկական կողմի կրակից խոցվել է մինչեւ հինգ թռչող սարք՝ չորս գրոհային Су-25 և մեկ Ми-8 ուղղաթիռ (որոնցից երկու Су-25-ը խոցվել են С-125 զենիթահրթիռային համալիրների կողմից՝ Հայաստանի Վարդենիսի շրջանում՝ մարտական առաջադրանքից վերադառնալիս և մեկը՝ Ղարաբաղի մերձակա զենիթահրթիռային համալիրներից): Այդ կորուստները կազմում են Су-25-ի ընդհանուր թվի մոտ 25 % – ը, իսկ Ми-8-ը Հայաստանի ռազմաօդային ուժերի 10% – ը», – գրում են աշխատության հեղինակները։
Աշխատության հեղինակները անդրադառնում են նաև հակամարտության գոտում իրավիճակի հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանում Մոսկվայի հետագա ռազմավարությանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակը չի կարելի կայուն համարել:
«Նախ և առաջ պետք է ելնենք նրանից, որ զինված հակամարտության արդյունքները, ցնցելով պարտվողներին և խորը վերք հասցնելով նրանց, լիովին չբավարարեցին նաև հաղթողներին։ Եթե տեսանելի հեռանկարում հայկական ռևանշի համար հնարավորություններ չեն երևում, ապա Ադրբեջանը ձգտելու է հասնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողության լիակատար և վերջնական վերականգնմանը», – գրում են նրանք։
Նշվում է նաև Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ներկայության պայմանականությունը։ «Ռուս խաղաղապահների հնգամյա մանդատն այստեղ, այսինքն՝ փաստացի ժամանակավոր կարգավիճակը դեռ Ղարաբաղի հայերի ձեռքում գտնվող տարածքի՝ որպես Ռուսաստանի պրոտեկտորատի, թույլ է տալիս դրա երկարաձգումը, բայց նման երկարաձգումը, եթե դա տեղի ունենա, հեշտ չի լինի,առավել ևս ավտոմատ կերպով: Իր դաշնակից Անկարայի հետ միասին Բաքուն արդեն փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հօգուտ տարածաշրջանի՝ ադրբեջանական վերահսկողությանը լիակատար վերադարձի համար», – գրում են հեղինակները։
Նրանց գնահատմամբ՝ տարածաշրջանում ներկայիս ստատուս-քվոն ի սկզբանե անկայուն է և նախկին ռուսական դրույքը դաշնակից Հայաստանի և գործընկեր Ադրբեջանի միջև հավասարակշռության երկարաժամկետ պահպանման վրա՝ Մոսկվայի ետևում հակամարտության գոտում իրավիճակը վերահսկող արբիտրի դերի պահպանմամբ, իրատեսական չէ: