Հայ ռազմագերիների հինգ հոգանոց նոր խումբ է վերադառնում Հայաստան։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԻՊԾ պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Գեներալ Ռուստամ Մուրադովի փայլուն ջանքերի շնորհիվ գերիների 5 հոգանոց խումբ է վերադառնում Հայաստան։ Մուրադովի ուղեկցությամբ ինքնաթիռն այս պահին ճանապարհին է և ժամեր անց կլինի «Էրեբունի» օդանավակայանում»,-հայտնեց Ավագյանը։