«Էշելոն», «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունների ակտիվ փուլը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների 4 հազար զինծառայողների մասնակցությամբ, և ավելի քան 500 միավոր տեխնիկայով կանցկացվի Հարբ-Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀԱՊԿ կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Զորավարժությունների մեկնարկի ակտիվ գործողությունների փուլը նախատեսված է շաբաթ օրը։
Գործնական գործողություններին կմասնակցեն Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զորակազմերը, իսկ Հայաստանից՝ օպերատիվ խումբ:
Զորավարժություններն սկսվել են հոկտեմբերի 18-ին ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-202» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում: Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինծառայողները համատեղ գործողություններ են մշակում պայմանական ահաբեկիչների հարձակումը հետ մղելու ուղղությամբ: