2022թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարվեց, որ ռազմական բյուջեն 2021 թվականի համեմատ 11 տոկոսով աճելու է։ Միանգամից ասեմ, որ, անկախ բովանդակցությունից, հետպատերազմական իրավիճակում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անհասականլի է նաև ԶՈւ-երի բարեփոխումների նկատմամբ կառավարության դանդաղկոտությունը։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ապրանքների ու ծառայությունների գներն անկանխատեսելի տեմպերով աճում են։ Ըստ էության՝ ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է ոչ թե որակական կամ բովանդակային փոփոխությանը, այլ գնաճային խնդիրների չեզոքացմանը»,-ասաց նա։
Ընդգծելով, որ մեր սպաները պետության ողնաշարն են՝ Աբրահամյանը հավելեց․ «2018-ի հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին ու դրանից հետո իշխանության համար ԶՈւ-երն այլևս արժեք չունեին, նրանք այս իշխանությունների համար կեղծ թիրախներ են սեփական տապալումները արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար»։