2021 թվականի նոյեմբերի 8-12-ը Ռուսաստանի Դաշնությունում «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում տեղի կունենա «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Զորավարժության գլխավոր խնդիրներն են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կառավարման մարմինների պաշտոնատար անձանց գործնական հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև խաղաղապահ գործողության ընթացքում ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնող զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակության բարձրացումը:
Զորավարժությանը հրավիրված են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի, Սերբիայի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Մոնղոլիայի, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: