Սամվել Պողոսյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել: Նշանակման մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սամվել ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»: