ՀԱՊԿ-ի անդամ վեց պետությունների զորակազմերը Կազան են ժամանել «Անխախտ եղբայրություն» համատեղ զորավարժության համար, հաղորդում Է Интефакс-ը՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ բելառուս զինվորականները վարժանքի են բերել ԲՏՌ-82 զրահամեքենաներ,«Тигр» զրահամեքենաներ, ռազմական մեքենաներ և այլ տեխնիկա: Հաղորդագրության համաձայն՝ մնացած զորամիավորումներին զորավարժությունների ընթացքում կփոխանցվի ռուսական ռազմական տեխնիկան:
«Անխախտ եղբայրություն-2021» վարժանքը տեղի կունենա նոյեմբերի 8-12-ը Կազանի տանկային ուսումնարանի հրաձգարանում: Դրան կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զորախմբերը: