ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Սյունիքում նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով։
1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանն ու 1990թ. ծնված շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը պարգևատրվել են «Արիության», 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը` «Մարտական ծառայության» մեդալներով։