Ռադիոլոկացիայի որոնման հնարավորությամբ համակարգերը տարբեր միջակայքերում կարող են հայտնաբերել, իսկ հետո ոչնչացնել թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքը, հայտարարել է ռազմական փորձագետ, «Арсенал Отечества» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը՝ ИА Красная Весна լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ:
«Bayraktar TB2 տիպի անօդաչու սարքերով աշխատում են համակարգեր, որոնք տարբեր միջակայքերում ռադիոլոկացիայի միջոցով որոշում են դրանց գտնվելու վայրը։ Եթե ունենք նման ռադիոտեղորոշիչ, ապա դուք այդ անօդաչու սարքը հեշտությամբ կհայտնաբերեք», – նշել է Լեոնկովը։
Ռազմական փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում չկար սահմանի ամբողջական ռադիոլոկացիոն ծածկույթ, քանի որ ՀՕՊ-ը փլուզվել էր դեռ պատերազմից առաջ։ «Ադրբեջանցիները հստակ գիտեին, թե որ կողմերից և որ երթուղիներով պետք է թուրքական անօդաչու թռչող սարքերն ուղարկել մարտական գործողությունների գոտի, որպեսզի այնտեղից աշխատեն թիրախավորման համար։ Նրանք գիտեին Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ համակարգերի «անցքերի» մասին՝ հիմնականում տիեզերական հետախուզության համալիրների շնորհիվ»,- պատմել է փորձագետը։
Լեոնկովի խոսքով՝ Ռուսաստանում բանակային հրահանգիչները գիտեն թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքի մասին։ Նրանք զենիթահրթիռային համալիրների անձնակազմին սովորեցնում են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Լիբիայի պատերազմների փորձը։
«Եթե դուք ունեք ժամանակակից զենիթահրթիռային համալիր, ապա Bayraktar TB2-ը, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու է այդ հաշվարկը զենիթահրթիռային համալիրի հետ միասին։ Նման փաստեր եղել են և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։ Ոչնչացվում էին «Պանցիր» զենիթահրթիռային հրանոթային համալիրները, քանի որ հաշվարկներն անփորձ էին»,- ասել է Լեոնկովը։
Ռազմական փորձագետն ընդգծել է, որ թուրքական անօդաչուն բարձր արդյունավետություն է ցույց տվել այն պահին, երբ հակաօդային պաշտպանության համալիրները ոչ աշխատանքային վիճակում էին: «Դա, օրինակ, տեղի ունեցավ Հայաստանում՝ ТОР-М2КМ զենիթահրթիռային համալիրի հետ: Երբ այն աշխատանքային վիճակում չէր, Bayraktar TB2-ը նրան հետևեց, իսկ այն պահին, երբ համալիրը մտավ անգար, ապա անմիջապես հարվածեց»,- պատմել է ռազմական փորձագետը:
Նա ընդգծել է, որ կարևոր գործոն է այն մարդկանց պատրաստումը, որոնք սպասարկում են ՀՕՊ ժամանակակից համալիրները: «Մարդկանց պետք է մարզել, քանի որ անօդաչու թռչող սարքերի կառավարման մարտավարությունը շատ ճկուն է։ Եթե դուք չգիտեք, թե ինչպես է նա թռչում, ուր է թռչում, վտանգավոր է, թե ոչ, ապա չեք կարող հաջողության հասնել նրա դեմ պայքարում, իսկ ոչնչացվելու հավանականությունը մեծանում է»,- բացատրել է Լեոնկովը։