Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է մահացել:
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Մահացածը պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանն (ծնվ. 1992թ.) է: «Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից: