Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.):
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշենք՝ ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին, հայտնել են, որ գերիներից մեկն Արին Արամյան է, որը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին։
Երկրորդը Միհրան Մուսայելյանն է, որը մոլորվել և գերեվարվել է Աղդամում։