ՊՆ-ում որևէ քննություն իրականացվե՞լ է՝ պարզելու, թե սահմանագծում ինչու են ոչ թե կրակելով, այլ ծեծկռտուքի միջոցով պաշտպանել սահմանը։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին ուղղված հարցադրում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հիշեցրեց մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե սահմանի ողջ երկայնքով ծեծկռտուք է։
Ի պատասխան՝ նա նշեց․
«Միայն կարող եմ պնդել, որ որևէ պաշտոնատար անձի կողմից չկրակելու հրաման չի տրվել։
Ինչ վերաբերում է ծեծկռտուքներին, ապա դրանք այդ պահի թելադրանքով իրականացված գործողություններ են եղել։ Ուսումնասիրություններ այդ առումով, այո, իրականացվում են։ Կարծում եմ՝ 2021թ․ մայիսին տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա կդառնան, որոնց արդյունքի մասին կիրազեկվեն նաև պատգամավորները»։