Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ուժերը ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է հայտնում է greekcitytimes.com-ը։
Համատեղ զորավարժությունների նպատակը մարտական պայմաններում հատուկ նշանակության միացյալ ուժերի մարտունակության և օպերատիվ համատեղելիության բարձրացումն էր:
Մարզումը ներառում էր արագ արձագանքման մարտական հրաձգությունները, շարժական հրաձգությունները, գիշերային հրաձգությունները, քաղաքային պատերազմը և բնակելի շրջանում սպանվածների և վիրավորների խնամքը:
Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև համագործակցության եռակողմ ծրագրի հետ համատեղ արտացոլում են երեք երկրների զինված ուժերի միջև գերազանց համագործակցությունը»։