Ռազմական օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։
«Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: