Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները չորեքշաբթի օրը ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստում որոշել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայություններ։
ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը:
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։ Հաստատվել է ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների բնույթի միասնական ըմբռնում: Պայմանավորվել ենք համակարգել դրանք չեզոքացնելու համատեղ գործողությունները և կատարելագործել ՀԱՊԿ ռազմական ներուժը», – ասել է Գերասիմովը ՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել է կառուցողական միջավայրում։
«Քննարկվել են ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները ռազմական ոլորտում հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում։ Հանձնարարություններ են տրվել դրանց իրականացման վերաբերյալ», – հայտնել Է Գերասիմովը՝ հավելելով, որ սահմանված է«ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար զինվորական դիտորդների եւ շտաբերի սպաների պատրաստման ուղղությամբ» աշխատանքի կարգը:
«Քննարկվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2021» զորավարժությունների անցկացման արդյունքները։ Որոշումներ են կայացվել կազմակերպության հավաքական ուժերի այս բաղադրիչի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ», – ասել է Գերասիմովը։