ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ, հանդիպել են Դաշտային հոսպիտալի ղեկավար փոխգնդապետ Արշալույս Զաքարյանին՝ Հայաստանի ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով տրամադրելով երեք նոր գեներատոր։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլոբալ խաղաղության գործողությունների նախաձեռնության շրջանակում գեներատորները տրամադրվել են Kilo Victor Golf, LLC ընկերության կողմից։ Սա նվիրատվության առաջին խմբաքանակն է, իսկ առաջիկա երկու ամիսներին սպասվում են տարբեր բժշկական սարքավորումներ»,- նշվում է հայտարարության մեջ։