Ստեփան Գալստյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է, որով մեղադրյալ է նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։