ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների տեղափոխումը Ղազախստան:
Այս մասին հայտնում է РИА новости – ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի Զվարթնոց օդանավակայանից Ղազախստանի Ալմաթիի օդանավակայան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում հայ զինծառայողներին Ղազախստան ուղարկելու մասին: Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում ընդգրկված է 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնելու է բացառապես ռազմավարական նշանակության շենքերի և ենթակառուցվածքների պահպանման գործառույթներ: