ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Այս մասին տեղեկանում են նախագահակի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Տեղեկացնենք, որ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:
2013 թվականի սեպտեմբերից Առաքել Մարատի Մարտիկյանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփան Գալստյանն էր ազատվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
Նա ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։