Նախատեսվում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղը կայանալիք նիստի չզեկուցվող հարցերի մեջ։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ որոշման նախագծի՝ վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ: