Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի խաղաղապահ ստորաբաժանումները հեռացել են Ալմաթիից և ուղևորվել մշտական տեղակայման վայրեր, հաղորդում է ТАСС-ը։
ՀՀ ստորաբաժանումներն արդեն կատարել են ավտոմոբիլային տեխնիկայի բեռնումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ИЛ-76 ռազմատրանսպորտային օդանավեր և մեկնել են Ալմաթիի օդանավակայանից:
2022 թվականի հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ սահմանափակ ժամանակով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր՝ իրադրության կայունացման և կարգավորման համար: Խմբավորման կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Ռուսական ստորաբաժանումների հիմնական խնդիրն Ալմաթիի շրջանում հիմնական ռազմավարական օբյեկտները պաշտպանության տակ վերցնելն էր։
2022 թվականի հունվարի 13-ին սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորակազմի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր: