Ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն է ներկայացվել դատարան։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Կարապետյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել նախաքննության ավարտի և բժշկական ծառայությունից ստացված գրության հիման վրա՝ կապված զինծառայողի մոտ առկա վնասվածքների և նախատեսվող բուժումների հետ»,- նշեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ հանդիպել է գերությունից վերադարձած հայ զինծառայողի հետ, որի առողջական վիճակը ծայրահեղ մտահոգիչ է:
Նշենք, որ Արեն Արամյանը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով։