Հայոց ԶՈՒ կազմավորման 30-ամյակին ընդառաջ Ամենայն Հայոց կաթողիկոսը լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին (Քյոխին) պարգևատրել է Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանով։
Տոնի առթիվ հրամանատարը կոչ արեց հայ ժողովրդին հզորացնել հավատքը, որպեսզի դիմակայենք փորձություններին։
«Եթե նորից ապավինենք Աստծուն, ապա վստահ եմ, որ կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը»,- ասաց Ջալավյանը։