Հայաստանում Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի` Հանրապետությունում տեղակայված ռազմակայանի դիպուկահարների համար վարժանքներ են անցկացվել: Այս մասին մարտի 5-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդին նմանակող շարժվող և առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները», – հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Բացի այդ, զորավարժությունների մասնակիցները մշակել են վարակված տեղանքով տեղաշարժը` պաշտպանության միջոցների կիրառմամբ և վիրավորումների ժամանակ բժշկական օգնության ցուցաբերումը: