• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Մայիս 2022 05:39
  • 448.18
  • 479.46
  • 6.83
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ներքին Հանդի հետ կապված ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Թաթոյան

Զինված ուժեր,
16 Մարտ 2022 00:43
ShareShareShare
Наш Telegram
Ներքին Հանդի հետ կապված ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է:

Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը.

1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է:

2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով:

3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ:

4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ:

5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց.

«Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»:

Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի:

Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին:

Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող:

Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ:

Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել:

Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը:

Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին:

Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում:

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ զինծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից:

Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ է ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ:

Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում:

Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ:

Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն:

Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարիհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները:

Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին:

Tags: Արման ԹաթոյանՄԻՊՆերքին Հանդ

Առնչվող Նորություններ

Պատերազմից հետո այս իշխանությունները մինիմալ պաշտպանական կառույցներ չեն ստեղծել. Օհանյան

Պատերազմից հետո այս իշխանությունները մինիմալ պաշտպանական կառույցներ չեն ստեղծել. Օհանյան

28 Մայիս 2022 18:45

Իրավիճակը հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում. «Զինուժ»-ի անդրադարձը

Թշնամին սահմանին կրկին սադրանքի է դիմել. կա վիրավոր

28 Մայիս 2022 14:36

Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել...

Պաշտոնանկություններ ՊՆ-ում

Անդրեյ Վոլկովի միջորդությամբ հայկական կողմին է վերադարձվել զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը

26 Մայիս 2022 14:09

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր...

Летчики оперативно-тактической авиации ЮВО выполнили учебные задачи в небе Армении

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել

26 Մայիս 2022 10:36

Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիոն մասի զինծառայողները ուսումնավարժական թռիչքներ են կատարել ՄիԳ-29 օպերատիվ-մարտավարական ավիացիայի ինքնաթիռներով: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։...

  • Լուրեր
Ի՞նչ են քննարկել ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԳ նախարարի հետ

Ի՞նչ են քննարկել ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԳ նախարարի հետ

28 Մայիս 2022 23:55
Իրանը Հվ․ Կովկասում տևական խաղաղության հաստատման կոչ է արել

Սիրիայում ռազմական գործողությունը Թուրքիային չի օգնի լուծել անվտանգության ոլորտի խնդիրները. Իրանի ԱԳՆ

28 Մայիս 2022 23:47
«3 июня является водоразделом»: Сагателян сообщил о дальнейших действиях оппозиции

Այլևս ոչ մեկին խաղալու տեղ չենք թողնելու, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն. Սաղաթելյան

28 Մայիս 2022 23:35
Թաքնված ջրվեժի մոտ աղջիկն ընկել է գետը, ուշքի է եկել, բայց ընկերոջը գտնել չի հաջողվում. ԶԼՄ

Թաքնված ջրվեժի մոտ աղջիկն ընկել է գետը, ուշքի է եկել, բայց ընկերոջը գտնել չի հաջողվում. ԶԼՄ

28 Մայիս 2022 22:21
Վարանդայում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

Վարանդայում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

28 Մայիս 2022 21:57
Հայաստանի հետ հարատև խաղաղության հարցում Թուրքիան աջակցում է Ալիևի ջանքերին. Էրդողան

Հայաստանի հետ հարատև խաղաղության հարցում Թուրքիան աջակցում է Ալիևի ջանքերին. Էրդողան

28 Մայիս 2022 21:47
Ընդդիմադիրների երթը հասել է Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ, որտեղ ծաղիկներ են խոնարհվել

Ընդդիմադիրների երթը հասել է Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ, որտեղ ծաղիկներ են խոնարհվել

28 Մայիս 2022 21:32
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բողոքի երթ է ընթանում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բողոքի երթ է ընթանում

28 Մայիս 2022 21:28
Նախագահը բարձր է գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը

Նախագահը բարձր է գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը

28 Մայիս 2022 20:14
Տարածաշրջանի ամենաանկազմակերպ, ամենաթույլ պետությունը Հայաստանն է, դա ենք ուզում փոխել. Զաքարյան

Տարածաշրջանի ամենաանկազմակերպ, ամենաթույլ պետությունը Հայաստանն է, դա ենք ուզում փոխել. Զաքարյան

28 Մայիս 2022 19:23
Ասում էին ընդդիմությունն օրակարգ չունի, գալիս ենք ԱԺ, խնդրեմ, փախնում են. Սաղաթելյան

Ասում էին ընդդիմությունն օրակարգ չունի, գալիս ենք ԱԺ, խնդրեմ, փախնում են. Սաղաթելյան

28 Մայիս 2022 19:18
Պատերազմից հետո այս իշխանությունները մինիմալ պաշտպանական կառույցներ չեն ստեղծել. Օհանյան

Պատերազմից հետո այս իշխանությունները մինիմալ պաշտպանական կառույցներ չեն ստեղծել. Օհանյան

28 Մայիս 2022 18:45
Ուղիղ. «Համահայկական Դիմադրության» հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում

Ուղիղ. «Համահայկական Դիմադրության» հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում

28 Մայիս 2022 18:16
Թող աշխարհը տեսնի թուրքերի ուժը և իմանա իր տեղը. Սելջուկ Բայրաքթար

Թող աշխարհը տեսնի թուրքերի ուժը և իմանա իր տեղը. Սելջուկ Բայրաքթար

28 Մայիս 2022 17:59
Հանրապետության տոնի առիթով մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրվել

Հանրապետության տոնի առիթով մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրվել

28 Մայիս 2022 17:48
Ադրբեջանցիները Ավետարանոց գյուղում ոչնչացրել են Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

Ադրբեջանցիները Ավետարանոց գյուղում ոչնչացրել են Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

28 Մայիս 2022 16:31
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը. Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը. Միրզոյան

28 Մայիս 2022 16:02

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

28 Մայիս 2022 15:27
Արցախի Մարտունիում ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն «Դիմադրություն» շարժման

Արցախի Մարտունիում ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն «Դիմադրություն» շարժման

28 Մայիս 2022 15:22
Շարունակվում է Փարիզի քաղաքապետի այցը Հայաստան. նա եղել է Ծիծեռնաբերդում և «Եռաբլուրում»

Շարունակվում է Փարիզի քաղաքապետի այցը Հայաստան. նա եղել է Ծիծեռնաբերդում և «Եռաբլուրում»

28 Մայիս 2022 14:55
Չեմ հավատում նպատակների անկեղծությանը. Օսկանյանը 44-օրյայի քննիչ հանձնաժողով չի գնա

Չեմ հավատում նպատակների անկեղծությանը. Օսկանյանը 44-օրյայի քննիչ հանձնաժողով չի գնա

28 Մայիս 2022 14:41
Իրավիճակը հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում. «Զինուժ»-ի անդրադարձը

Թշնամին սահմանին կրկին սադրանքի է դիմել. կա վիրավոր

28 Մայիս 2022 14:36
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում

28 Մայիս 2022 14:14
Այսօր ավելի վաղ բերման ենթարկված Էջմիածնի ավագանու անդամներն ազատ են արձակվել

Այսօր ավելի վաղ բերման ենթարկված Էջմիածնի ավագանու անդամներն ազատ են արձակվել

28 Մայիս 2022 13:50
Առաջին հանրապետության տոնը՝ Ավստրալիայի մայրաքաղաքում

Առաջին հանրապետության տոնը՝ Ավստրալիայի մայրաքաղաքում

28 Մայիս 2022 13:30
Ինչո՞ւ են բերման ենթարկվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամները. ԲԴԽ-ի պարզաբանումը

Ինչո՞ւ են բերման ենթարկվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամները. ԲԴԽ-ի պարզաբանումը

28 Մայիս 2022 13:15
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա տուժած

Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա տուժած

28 Մայիս 2022 13:02
Մեր հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու. Վանեցյան

Արթուր Վանեցյանն առողջական հարցերով Եվրոպա է մեկնել

28 Մայիս 2022 12:49
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

28 Մայիս 2022 12:40
Ալիևի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հասնելու օրակարգը. ԱԳՆ

Ալիևի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հասնելու օրակարգը. ԱԳՆ

28 Մայիս 2022 12:01
Նախագահը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին

ՀՀ առաջին դեմքերի շնորհավորական ուղերձները Հանրապետության տոնի կապակցությամբ

28 Մայիս 2022 11:48
Վաղ առավոտից բերման են ենթարկում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին

Վաղ առավոտից բերման են ենթարկում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին

28 Մայիս 2022 11:27
Վարչապետը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով

Պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, պատկառանքի առարկան դառնա․ Փաշինյանի ուղերձը

28 Մայիս 2022 10:52
Ի՞նչ են քննարկել ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԳ նախարարի հետ
Արտաքին քաղաքական

Ի՞նչ են քննարկել ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԳ նախարարի հետ

28 Մայիս 2022 23:55

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներով այցելեցինք Արտաքին գործերի նախարարություն»։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր...

Կարդալ
Իրանը Հվ․ Կովկասում տևական խաղաղության հաստատման կոչ է արել
Աշխարհում

Սիրիայում ռազմական գործողությունը Թուրքիային չի օգնի լուծել անվտանգության ոլորտի խնդիրները. Իրանի ԱԳՆ

28 Մայիս 2022 23:47

Սիրիայում ռազմական գործողության անցկացումը չի օգնի Թուրքիային լուծել անվտանգության ոլորտում իր խնդիրները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ