ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել ԶՈՒ-երում իրականացվող բարեփոխումները
«Ապրիլի 2-ին հանդիպել եմ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը:
Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ներկայացրել եմ ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև մանրամասնել եմ բարեփոխումների ռազմավարական նպատակները, ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է:
Քննարկել ենք բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել ենք ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցության կարևորությունը»,-հայտնել է Գրիգորյանը։