Ապրիլի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Այս մասին հաղորդում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:
Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։