Ապրիլի 12-ին Ղազախստանի հարավում՝ Շիմքենդում, տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերը համակարգող հանձնաժողովի նիստ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Կոմիտեին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ։
Հաղորդվում է, որ հանդիպմանը կքննարկվեն ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործման և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցեր։
Կամփոփվեն նաև համակարգող կոմիտեի և նրա աշխատանքային մարմինների անցած տարվա գործունեության արդյունքները, կսահմանվեն առաջիկա ժամանակաշրջանի անելիքները։