ՊՆ-ից պարզաբանել են լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում»։
«Հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։