Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է նա՝ հավելելով, որ պատճառները մի քանիսն են:
«Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», – նշել նա:
«Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,-նշել է Բաբայանը։